Արցախի պետական համալսարան

Հունվարի  22-ին  Արցախի  պետական  համալսարանի  հեռակա  ուսուցման  համակարգում  սովորող  ուսանողների  հետ  հանդիպում է  ունեցել  ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր  Վ.  Յարամիշյանը: 

Հանդիպմանը  ներկա  էին  տարբեր  մասնագիտություններով սովորող ուսանողներ, ովքեր ծանոթացել  են  համալսարանում ուսանողների  հետ  տարվող   աշխատանքների  գծով  համապատասխան  ստորաբաժանումներին  և   դրանց  գործունեությանը, իրազեկվել, թե  ինչպես  կարող  են  ստանալ իրենց  հուզող  հարցերի  պատասխաններն  ու  հանդես  գալ  առաջարկություններով:

            Պրոռեկտոր  Վ. Յարամիշյանը  ուսանողներին  ներկայացրել  է նաև  համալսարանի  միջազգային  հավատարմագրման  ընթացքի  և  հեռավար ուսուցման էլեկտրոնային  հարթակի  հնարավորությունների  մասին:

            Ուսանողները հնչեցրել են իրենց  հուզող  հարցերը, քննարկել  հեռակա  ուսուցման  համակարգին վերաբերող, հեռակայից առկա  ուսուցման  համակարգ  տեղափոխվելու  ընթացակարգը  և  մի  շարք  այլ  հարցեր: