Արցախի պետական համալսարան

Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանքի կարգ: Մաղթանքից հետո Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում կատարվել է Հոգեհանգիստ՝ արցախյան գոյամարտի բոլոր նահատակների համար:

Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ` ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, այսօր Ս. Աստվածամոր Հովանի մայր եկեղեցում կատարել են մոմավառություն` ի հիշատակ արցախյան պատերազմում անմահացած մեր հերոսների:

Համալսարանականներն այնուհետև երթով շարժվել դեպի եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել` հարգելով հավերժի ճամփորդ դարձած տղաների հիշատակը: