Արցախի պետական համալսարան

Ես ընկերացա նրա հետ, երբ  առաջին անգամ սկսեցի բառեր արտաբերել: Նա ամուր կառչեց ինձնից` առանց անգամ մտածելու, որ կարող է հեռանալ, և առանց կասկածելու  իմ` նրանից հեռանալուն:

Ես առա նրան իմ մեջ` առանց հասկանալու, թե ով է նա:

Տարիներ անցան, էլ ավելի կապվեցի նրա հետ, իսկ նրա` ինձ հետ ունեցած կապվածությունը մնաց անփոփոխ. նա, անշուշտ, առանց ինձ չի կարող ապրել: 

Որքան մեծացա, այնքան ավելի լավ հասկացա, թե  ինչ է նա իրենից ներկայացնում...Նա այն է, ում պետք ենք ես ու դու օդ ու ջրի պես, և նույնկերպ էլ նա է մեզ պետք...Չէ, չի կարող նա առանց մեզ:

Նա ես եմ, ես նա եմ, դու նա ես, նա դու է:

Նա իմ ու քո մայրենի լեզուն է, իսկ ես ու դու մեր մայրենի լեզուն ենք:

Լեզուն առանց մեզ իր կյանքը չի պատկերացնում, եկե՛ք լինենք մեր լեզվի պես:

Սիրանուշ Ադամյան, լրագրություն 3-րդ կուրս