Արցախի պետական համալսարան

ՈՒսանողների միջազգային օրը` նոյեմբեի 17-ը, աշխարհի գրեթե բոլոր երկրներում դարձել է երիտասարդության ամենասիրելի տոներից մեկը:

Այն մեր երկրում նույնպես կարևոր տոներից է, քանի որ ուսանողությունը այն խավն է, որ առաջինն է արձագանքում հասարակության առաջ ծառացած բոլոր խնդիրներին: Նոյեմբերի 16-ին ԱրՊՀ-ի մեծ դահլիճում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ՈՒսանողների միջազգային օրվան: Ներկա էին համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ԼՂՀ ՊԲ ռազմական դաստիարակչության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Բ.Մուրադյանը, ինչպես նաև ուսանողներ:
Միջոցառումը լի էր շնորհավորանքներով: ԱրՊՀ-ի ուսանողությունը ջանք ու եռանդ չի խնայում սովորելու և համալսարանի անունն ու պատիվը բարձր պահելու, մեր երկրի կայուն առաջընթացը ապահովելու, նրա ներկան ու ապագան կառուցելու համար: ՈՒսանողների տեղն ու դերը էլ ավելի կարևորելու, նրանց ուսման որակը բարձրացնելու, նախաձեռնողականությունը խթանելու նպատակով ՈՒսանողների միջազգային օրվա կապակցությամբ համալսարանի ղեկավարության կողմից խրախուսվել են դրամական պարգևներով  այն ուսանողները, որոնք ուսման մեջ ցուցաբերել են բարձր առաջադիմություն, անձնական կարգապահություն և ակտիվություն:
ՊԲ կազմավորման տարեդարձի և ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ համալսարանում կազմակերպվել է լավագույն գրական ստեղծագործական աշխատանքների մրցույթ: Միջոցառման ժամանակ մրցույթի հաղթողները և <<Սարդարապատ>> հուշահամալիրում գեներալ-լեյտենանտ Մ.Սիլիկյանի տարեդարձի միջոցառմանը ակտիվ մասնակցող ուսանողները ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ:
Համերգի վերջում ՊԲ գնդապետ Բ.Մուրադյանը նախատեսել էր նվերներ այն ուսանողներին, որոնք առավել ակտիվ էին այսօր:

                     DSC00050                                                                                     DSC00056