Արցախի պետական համալսարան

Փետրվարի  8-ից  մեկնարկել է ԱրՊՀ ավարտական խմբերի ուսանողների ակտիվ փորձուսուցումը: Փորձուսուցման շրջանակում «Հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները այս օրերին իրենց գիտելիքներն ու  հմտությունները կիրառում և ամրապնդում  են Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում:

Փորձուսուցման ղեկավար Իննա Մկրտչյանի խոսքով` ուսանողների փորձուսուցման առաջին երկու շաբաթն անց է կացվել հանրակրթական դպրոցներում, իսկ հաջորդ երկու շաբաթը, ուսանողների ցանկությամբ, որպես  փորձուսուցման անցկացման  վայր է ընտրվել Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը:

«Հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Սահակյանի խոսքով` փորձուսուցման ընթացքում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում համալսարանում ստացած տեսական գիտելիքները և հմտությունները  կիրառել գործնականում, ամրապնդել իմացությունները, ձեռք բերել նոր հմտություններ:

Փորձուսուցումը կտևի մինչև մարտի 6-ը: