Արցախի պետական համալսարան

Մարտի  4-ին  Արցախի  պետական  համալսարանի  տնտեսագիտության  ֆակուլտետի    առաջին  կուրսի  ուսանողների  համար  կազմակերպվել  է  սեմինար-պարապմունք՝  հետազոտական  աշխատանք  կատարելու  հմտություններն ու  իմացությունները զարգացնելու նպատակով: Միջոցառումը   կազմակերպվել  է   ֆակուլտետի  ՈՒԳԸ  և  ՈԻԽ  նախագահների  համատեղ  ջանքերով: Ֆակուլտետի   դեկան  Ռ. Մանգասարյանը,  ողջունելով  ներկաներին, հետազոտական   ոլորտում  առաջին  քայլերը  կատարող   ուսանողներին  մաղթել  է  հաջողություններ:

«Դուք  պետք  է կարողանաք   Ձեր  ունեցած  տեսական  գիտելիքները  համակարգել, օգտագործել  վիճակագրական  նյութերը  և  համադրել  գործնական  ասպարեզի  հետ: Այս  ամենի  հիման վրա  էլ Ձեզ  մոտ  կձևավորվի  տնտեսագիտական  մտածելակերպ»,- նշել է Ռ. Մանգասարյանը:

Սեմինարի ընթացքում  ուսանողներին ներկայացվել են, թե ինչպես  պետք  է կատարեն հանձնարարվող հետազոտական աշխատանքները, ինչ կառուցվածքային մասերից պետք է այն բաղկացած  լինի, իմանան նախապատրաստական քայլերն ու  գիտական պահանջները:

Ուսանողները  նաև  իրազեկվել  են  այն  թերացումների  մասին, որոնք  հաճախ  հանդիպում   են   կատարված  գիտահետազոտական  աշխատանքներում` ապագայում  նմանօրինակ  թերացումներից  խուսափելու  համար: