Արցախի պետական համալսարան

Հրատարակվել է ԱրՊՀ 2019-2020 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը: Այն արտացոլում է ԱրՊՀ գործունեության գրեթե բոլոր բնագավառները, ոլորտներն ու հիմնախնդիրները:

Մասնավորապես ներկայացվում է ԱրՊՀ գործունեության առանցքային ցուցանիշները` մասնագիտություններ, ուսանողների և շրջանավարտների համակազմ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, գիտական հրատարակումներ, գիտական գործունեություն, միջազգային համագործակցություն, ուսանողական աշխատանքներ և այլն: Հաշվետվությունը ներառում է նաև մի շարք առանձնացված ստորաբաժանումների հաշվետվությունները:
Հաշվետվությանը կարող եք ծանոթանալ համալսարանի www.asu.am պաշտոնական կայքի ԱրՊՀ➡ Համալսարանն այսօր ➡Հաշվետվություններ բաժնում: