Արցախի պետական համալսարան

Մարտի  16-ին  Արցախի  պետական  համալսարանի  բնագիտական  ֆուկուլտետի  ուսանողները   նշեցին  «π»  թվի  միջազգային օրը՝  աշխարհում  նշվող  ամենաարտասովոր  տոներից  մեկը: Միջոցառումը  նախաձեռնել  էր   ֆակուլտետի  ուսանողական  գիտական  ընկերության   նախագահ  Ալիսիա  Դադայանը, որին  հրավիրված  էին  նաև  մաթեմատիկայի  ամբիոնից  դասախոսներ  և  ուսանողներ:

Տոնի  կապակցությամբ  ուսանողներին  շնորհավորել  է  ամբիոնի  վարիչ  Լ. Աբրահամյանը  և ողջունելի  համարել  նմանօրինակ  միջոցառումների  նախաձեռնումն  ու  իրականացումը:

«Արդեն  մի  քանի  տարի  է` տարբեր  ձևաչափերով  նշվում  է  «π» թվի միջազգային օրը: Վստահ  եմ, որ  այս  անգամ  ևս  բոլորդ  մեծ  տպավորություններ  և  մասնագիտական  գիտելիքներ  կստանաք»,- նշել  է  նա:

«Մաթեմատիկան  մի  գիտություն  է, որի  գաղափարները, դատողությունները  և  խորհրդանիշները  ծառայում  են  որպես  լեզու: Այն  բացատրում է  դժվարին  երևույթների  օրինաչափությունները, կանխագուշակում  այն մեծ  ճշգրտությամբ  և  նախօրոք  նկարագրում  երևույթների  ընթացքը»,- իր  խոսքում  նշել  է  միջոցառման  նախաձեռնող  Ա. Դադայանը՝  հավելելով, որ  առանց  մաթեմատիկայի  անհնար  է  պատկերացնել  գիտական  և  տեխնիկական  առաջընթաց:

Ուսանողները  «π» թվի միջազգային օրը  նշեցին  յուրահատուկ  կերպով, մանրամասն  ներկայացրին երկրաչափական, դասական  և  համակարգչային  հաշվարկների  դարաշրջանում տոնի  նախապատմությունը,  «π»   թվի   կիրառությունը, հատկությունները և   նշանակությունը  երկրաչափության  մեջ: