Արցախի պետական համալսարան

Այսօր   Արցախի   պետական   համալսարանի   պատմության  և  իրավագիտության  ֆակուլտետի  «Իրավագիտություն»  մասնագիտության  ուսանողները   դասախոսություն-քննարկում  են  անցկացրել  Ստեփանակերտի   Վ. Ջհանգիրյանի  անվան  N11  ավագ  դպրոցի աշակերտների  հետ: Քննարկման  թեման  էր  «Մոսկվայի  և  Կարսի  պայմանագրերի  պատմաիրավական  կողմերը»: Միջոցառումը  կազմակերպվել է ֆակուլտետի  ուսանողական խորհրդի  նախաձեռնությամբ   և  իրավունքի  ամբիոնի   աջակցությամբ:

«Միջոցառման  նպատակն  է  բուհ-դպրոց  կապի  ամրապնդումն  ու  զարգացումը, ինչպես  նաև ուսանողների  կողմից  մասնագիտական  փորձ  ձեռք  բերելը: Քանի  որ  հասարակության  շրջանում  կան   որոշակի  թյուր  կարծիքներ`   կապված  պայմանագրերի  100-ամյակի  հետ, մենք  որոշեցինք   նախաձեռնել  նմանատիպ  միջոցառում՝  մանրամասնելու  պայամանագրի  կետերն  ու  սկզբունքները»,-  նշել  է  Ա. Սարգսյանը:

Ուսանողները  հանդես  են  եկել պայմանագրի  իրավական  և  պատմական  կողմերին  առնչվող  ելույթներով   և   պատասխանել  աշակերտների հարցերին: