Արցախի պետական համալսարան

Պոեզիայի միջազգային օրվան  ընդառաջ բանասիրական  ֆակուլտետի  ուսանողական  խորհուրդը  կազմակերպել  է  հերթական  ինտելեկտուալ-խաղ  մրցույթը, որն ընդգրկում էր հարցեր գրականությունից: Մրցութային  հարցերը  կազմվել  են  հայ  մեծանուն  գրողներ  Ավ. Իսահակյանի  և  Հ. Շիրազի   պոեզիայից:

«Խաղի  առանցքային  նպատակն  է  եղել  ուսանողության  շրջանում  ընթերցանության  հանդեպ   սեր  առաջացնելը, այն  ոչ  այնքան գիտելիքների  և իմացությունների ստուգման, որքան դրանց ավելացման, մասնագիտական կարողությունների զարգացման նպատակ էր հետապնդում»,-  նշել  է Մարիամ  Պողոսյանը, ով  նույնպես  ներգրավված  է  եղել  միջոցառման  կազմակերպման  աշխատանքներին:

Խաղի  ընթացքում  հնչել  են  նաև  երաժշտական  համարներ: Հաղթող  է  ճանաչվել  «Արև»  թիմը, իսկ  լավագույն  երեք  մասնակիցները   արժանացել  են գրքերի: