Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ տպագրվել է «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի չորրորդ հատորը՝ «Արցախի ժողովրդագիտությունը.Ազգագրություն»՝ աշխատասիրությամբ և ընդհանուր խմբագրությամբ բ.գ.թ., դոցենտ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Սարգսյանի:

«Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարը, որը հիմնադրվել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ և նվիրվում է մայր բուհի հիմնադրման 50-ամյակին, ընդգրկում է Արցախի ժողովրդագիտության երեք բնագավառներին` ազգագրությանը, բանահյուսությանն ու բարբառին վերաբերող և առնչվող այն հիմնական ուսումնասիրությունները, աշխատությունները, ժողովածուները, հոդվածները, գիտական զեկուցումները, ճանապարհորդական նոթերը, հուշագրությունները և այլ նյութերը, որոնք գրառվել ու հրատարակվել են հայ և օտարազգի տարբեր ազգագրագետների, բանագետների ու բանահավաքների, բարբառագետների, այլ բնագավառների գիտնականների, հասարակական ու եկեղեցական գործիչների, ճանապարհորդների, գրողների, Շուշի քաղաքի և որոշ գյուղերի ուսումնական հաստատությունների ուսուցիչների ու տեսուչների կողմից 19-րդ դարի կեսերից առ այսօր: Յուրաքանչյուր բնագավառին վերաբերող առաջին հատորի առաջաբանում տրվում է տվյալ բնագավառի ուսումնասիրության պատմությունը, իսկ եզրափակող հատորի վերջում` ամբողջական մատենագիտական ցանկը` ամփոփ նկարագրություններով: Նյութերը ներկայացվում են որոշակի խմբագրությամբ և սրբագրությամբ (բացառությամբ բարբառով գրառված նյութերի)` ընդհանուր առմամբ համապատասխանեցնելով ուղղագրության ու տառադարձության արդի սկզբունքներին: Բնօրինակներում ընդգրկված լուսանկարները, գծագրերը, քարտեզները և այլ բնույթի պատկերները, վերջում տրված ծանոթագրությունները, անձնանունների ու տեղանունների ցանկերը հատորաշարում հիմնականում չեն ներառվում: 

Մատենաշարի չորրորդ` սույն հատորում ընդգրկված են հետխորհրդային շրջանում կատարված` Արցախի ազգագրությանը վերաբերող ուսումնասիրությունները:

Գիրքն ամբողջությամբ` այստեղ: