Արցախի պետական համալսարան

Մարտի 19-ին տնտեսագիտության   ֆակուլտետի  ուսանողական  գիտական  ընկերության  նախաձեռնությամբ կազմակերպվել է  ինտելեկտուալ-ժամանցային  «Այլ կերպ» խաղ, որին  մասնակցել  են  տարբեր  կուրսերից  հավաքական  թիմեր:    

«Մրցութային  երեք փուլերի ընթացքում  պատասխանելով տրամաբանական, մասնագիտական  և  հետաքրքրաշարժ  հարցերի` մասնակիցները ոչ միայն ցույց են տվել   իրենց ինտելեկտուալ  պատրաստվածության  մակարդակը, այլ միաժամանակ ձեռք են  բերել նոր գիտելիքներ: Նմանօրինակ  միջոցառումները  շարունակական  բնույթ  կկրեն,  և  կփորձենք   ընդգրկել  ֆակուլտետի  մյուս  մասնագիտություններից  ուսանողներ»,- նշել  է  ֆակուլտետի  ուսանողական  գիտական  ընկերության  նախագահ  Դ. Դանիելյանը:

Խոսելով խաղի արդյունքներից՝ ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը նշել է, որ այդպիսի  միջոցառումները նպաստում են համալսարանական  կյանքն  ավելի հետաքրքիր ու  բազմաբովանդակ դարձնելուն:  Խաղի արդյունքում մրցանակային  տեղեր  զբաղեցրած  թիմերը  խրախուսվել  են  պատվոգրերով: