Տարեկան 2 անգամ գարնանը և աշնանը կազմակերպվում է ծառատունկ:
ԱրՊՀ համալսարանի մի խումբ ուսանողներ Գոհար Ազրյանի ղեկավարությամբ մասնակցեցին Երևանի աշնանային ծառատունկին: Ահա և Երևանում են: Տեղ հասնելով նրանց սիրալիր դիմավորեցին <<Վալեքս գրուպ>> ընկերության աշխատակիցները:
ԱրՊՀ-ի ուսանողները եղան Մատենադարանում, որտեղ մեծ ուշադրությամբ և սիրով ծանոթացան մեր պատմական գրքերին: Այնուհետև բարձրացան հայ ժողովրդի համար ուխտատեղի դարձած Եռաբլուրը: Արցախից մեկնած 11 ուսանողները սրբատեղում տնկեցին տարբեր տեսակի ծառեր, վստահ լինելով, որ այդ ծառերը աճելու են, խոնարհումով` սոսափեն բոլոր հերոսների հիշատակին: Ավարտելով ծառատունկը ուսանողներն իրենց պարտքը կատարեցին ծաղիկներ դնելով Անդարանիկ Զորավարի, ազգային հերոս Մոնթեի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձաններին: Մեծ հուզմունքով էր կապիտան Առաքելյանը ներկայացնում Եռաբլուրի պատմությունը, մեր ազգային հերոսների սխրագործությունները: ՈՒսանողները խոնարհվելով հայոց դյուցազունների շիրիմներին հեռացան ուխտատեղից, երդվելով` կձգտեն արժանի լինել մեր ժողովրդի պատգամներին:
Առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար մեր ուսանողները մասնակցեցին ՈՒսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը` Հարութ Փամբուկչյանի մենահամերգին, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Նման միջոցառումների կազմակերպումը խորհրդանշում է ոչ միայն բնության զարթոնքը, այլև մեր երիտասարդների պարտքը երկրի ու ժողովրդի հանդեպ: