Արցախի պետական համալսարան

Մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի   ուսանողական  գիտական ընկերության  հերթական  նախաձեռնությամբ  ֆակուլտետի  տարբեր  կուրսերի  հետ  կազմակերպվել  է  ինտելեկտուալ  խաղ-մրցույթ: Ֆակուլտետի  դեկան  Շ. Այդինյանը, ողջունելով  ներկաներին, նշեց,  որ  ֆակուլտետի ուսանողները  նմանօրինակ  միջոցառումների   երկարատև  փորձ արդեն  իսկ  ունեն,  միշտ  էլ  մեծ  ոգևորությամբ  և  պատասխանատվությամբ   են  մասնակցել  թե՛  ներֆակուլտետային, թե՛  համալսարանական  փուլերին:

«Ողջունելի   է, որ  երկարատև  դադարից  հետո  վերսկսել  եք  գիտական  և  ժամանցային  բնույթի  միջոցառումների  կազմակերպումն  ու  անցկացումը: Ինտելեկտուալ  խաղի  կազմակերպման  կարևոր  նախապայմաններից  մեկն  այն  է, որ  ուսանողներից  յուրաքանչյուրը  թիմային  կազմով   ցուցաբերում  է  իր  ունեցած  գիտելիքները»,-նշել  է  Շ. Այդինյանը՝  հավելելով,  որ  այսօրինակ  միջոցառումները  պետք  է  շարունակական  լինեն   և   ունենան  նաև   թեմատիկ  ուղղվածություն՝  միևնույն   մասնագիտության   խմբերի  հետ  ևս  հարցադրումներ  և  քննարկումներ  անցկացնելով: 

«Ինելեկտուալ  խաղի  նպատակն  էր   ստուգել  ուսանողների  մտքի  ճկունությունը, զարգացնել  նրանց  վերլուծական  մտածողությունը  և  ինչու  չէ  նաև  ապահովել  հաճելի  ժամանց»,- նշել  է  ֆակուլտետի  ուսանողական  գիտական  ընկերության  նախագահ   Է. Արզումանյանը:

Խաղին  մասնակցել  են  տարբեր  կուրսերից  հավաքական  ութ   թիմեր: Արդյունքում  հաղթող  ճանաչված  թիմերը  խրախուսվել  են  պատվոգրերով: