Արցախի պետական համալսարան

Մարտի   26-ին   Արցախի   պետական   համալսարանում   դասախոսությամբ   հանդես   է  եկել  լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս  Նաիրի  Հոխիկյանը: Դասախոսության  թեման  էր  «Մասնագիտական  գործունեության  առանձնահատկությունները. անվտանգային  հարցեր»: Քննարկումը  կազմակերպվել  է  «Արցախ. ներկան  և  ապագան»  խորագրով  ծրագրի  շրջանակներում, որին  ներկա  էին  ուսանողներ և դասախոսներ:

ՈՒՇՀՀՏԱԳ   պրոռեկտոր   Վ. Յարամիշյանը  ներկայացրել  է  բանախոսին   և խոսել 44-օրյա   պատերազմում կամավորական  խմբի  հետ   նրա  իրականացրած    նպաստավոր   աշխատանքի  մասին:

«Ն. Հոխիկյանը,  պատերազմի  օրերին  լինելով   Արցախում  և  արցախցու  կողքին,   անձնվեր  աշխատանք  է  կատարել, ինչի  համար  մեծապես  շնորհակալ  ենք: Այսօր  էլ,   վստահ  եմ,  բոլորիդ  կզինի  անհրաժեշտ  և  օգտակար  գիտելիքներով   ու  կարողություններով»,- իր  խոսքում  նշել  է  Վ.  Յարամիշյանը:

«Ինձ  համար  մեծ  պատիվ  է   այսօր   գտնվել  Արցախում,  հանդիպել    Արցախի  պետական  համալսարանի  ուսանողների  հետ, լսել   Ձեր  կարծիքները   մասնագիտական  գործունեության  և  անվտանգային  հարցերի  շուրջ»,-  նշել  է  Ն. Հոխիկյանը՝  կարևորելով  ռազմական  և  քաղաքագիտական  լրագրության  դերը:

Բանախոսը   հարց-պատասխանի   միջոցով  ներկայացրել  է   լրագրության   դերը  այօրվա  իրականության    մեջ և պարզաբանումներ  տվել  տարածաշրջանային,  աշխարհաքաղաքական  հարցերի  շուրջ: