Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում մարտի 22-ից մեկնարկել է գարնանային կիսամյակի առաջին փուլի ընթացիկ ստուգումների շրջանը, որի կապակցությամբ ՀԿ և լրատվության բաժինը զրուցել է ուսանողների և համապատասխան բաժնի պատասխանատուների հետ:

Ուսանողներն, ընդհանուր առմամբ, գոհ են քննությունների ընթացքից: Նրանք իրազեկված են իրենց իրավունքների և պարտականությունների, համապատասախան կանոնակարգերի մասին, այդ թվում նաև` քննասենյակի կարգապահական կանոններին: ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի աշխատակիցները, նախքան քննությունների մեկնարկը, ուսանողներին տեղեկացնում են քննությունների անցկացման կարգի, ուսանողների իրավունքների և պարտականությունների մասին:

Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պատասխանատուն հավաստիացնում է, որ վերահսկվում են նաև դասախոսների կողմից թեստերի մուտքագրման ընթացքն ու դրանց որակը: Նրա խոսքով, ուսումնական գծով պրոռեկտորի անմիջական վերահսկողությամբ պարբերաբար թարմացվում են թեստերը, ենթարկվում փորձաքննության:

«Ստուգումներն անցնում են բնականոն հունով: Առայժմ էական խնդիրներ ու խոչընդոտներ չեն արձանագրվել»,-նշել է ՈւԳՎ բաժնի պետ Գ. Գասպարյանը:

Առկա բաժնի ուսանողների համար քննաշրջանը կտևի մինչև ապրիլի 2-ը: