Արցախի պետական համալսարան

melkonian-monte

Երբ գնդակները մխրճվեցին քո մարմի մեջ`
Արյունի շիթեր սփռելով շուրջը` ծաղիկների նման,
Հողը, որին կանգնած էիր` փխրուն ու աննման,
Ցնցվեց` քո ցավի գալարումից ու քո վշտից անշեջ:

Ու երդվեցին բոլոր նախնիները` դրանում թաղված,
Ու բոլոր ոգիները` ծնված ու դեռ չծնված,
Որ վրեժ կլուծեն վերքերիդ համար, ու չասված խոսքերիդ,
Ու բոլոր երազներիդ համար` չիրականացած:

Ու երդվեցին բոլոր չծնված մեսրոպներն ու նժդեհները,
Որ այն հողը, որ ծածկվեց արյունիդ գույնով` տառապած,
Մի օր կծածկվի ծաղիկներով, ու կլինի հար փառապանծ,
Ու որ միշտ վառ կմնան նրանց հոգիների հրդեհները:

Նոյեմբերի 20-ին ԱրՊՀ-ի հայագիտական կենտրոնում տեղի ունեցավ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, փոխգնդապետ,ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-ամյակին նվիրված ցերեկույթ: Ներկա էին ԼՂՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Սարգսյանը, ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Բ.Յարամիշյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Ռ.Բալայանը, պատմա-քաղաքագիտական  ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական  կազմը  և  ուսանողներ:
Միջոցառումը վարում էր պատմա-քաղաքագիտական ֆակուլտետի ավագ դասախոս Լ.Հովհաննիսյանը:
Ելույթի ձևով ներկայացրին հերոսի կենսագրությունը, կատարած սխրագործություններրը, պատմեցին հիշողություններ, կազմակերպվեց <<Գաղափարի զինվորը>> ֆիլմի դիտում :
Իր քաջությամբ, անձնազոհությամբ, մարդկային բոլոր որակներով Մոնթեի կերպարն այսօր պիտի օրինակ դառնա յուրաքանչյուր հայորդու համար: