Արցախի պետական համալսարան

 

Մարտի 31-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում գործող «Լոգոս» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սյուզի Թումասյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են  «Հոգեբանություն» մասնագիտությամբ սովորող ուսանողներ, շրջանավարտներ: Հոգեբան Ս. Թումասյանը հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում ներկաներին ծանոթացրել է  տրանսպերսոնալ խորհրդատվության և հիպնոթերապիայի մեթոդներին  ու տեխնիկաներին, պատերազմական իրադրության հետևանքով հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող ու վշտի մեջ գտնվող անձանց հետ հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին, հոգեբանական խորհրդատվության ճիշտ կազմակերպմանը տրավմաների դեպքում։

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել դասախոսության արդյունավետությունից` ակնկալելով շարունակականություն:

«Հոգեբանական կենտրոնն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում գործող նմանատիպ կենտրոնների հետ, ինչի շնորհիվ դասընթացներն ու թրեյնինգները կազմակերպվում և անց են կացվում  բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ: «Լոգոս» հոգեբանական կենտրոնի հիմնադիր- տնօրենի այցով նոր համագործակցության հիմքերն է դրվում»,-նշել է ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը` հավելելով, որ հանդիպման ընթացքում նախանշվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ: