Արցախի պետական համալսարան

Ապրիլի  2-ը  աշխարհում   նշվում  է  որպես   աուտիզմի  իրազեկման  միջազգային  օր: Այն  ՄԱԿ-ի առողջապահությանը նվիրված յոթ միջազգային օրերից մեկն է: Օրվա  կապակցությամբ   մանկավարժության  և  հոգեբանության  ամբիոնի  մ.գ.թ., ավագ  դասախոսի  պաշտոնակատար  Արմինե  Բաղդասարյանը  «Տարրական  մանկավարժություն  և  մեթոդիկա»  մասնագիտության  4-րդ կուրսի  ուսանողների  հետ  կազմակերպել  է    դաս-միջոցառում՝  «Աուտիզմը  և  նրա  առաջացման  պատճառները» թեմայով:

«Աուտիզմի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացումը օրեցօր դառնում է արդիական,  ուստի  այսօրվա    դաս-միջոցառման  հիմնական  նպատակն  է  քննարկման  դնել  աուտիզմը, նրա  առաջացման  պատճառները, դրսևորումները  և   այն  վտանգները, որոնցից   պետք  է  խուսափել»,-  նշել  է  Ա. Բաղդասարյանը՝  ներկայացնելով  նաև  աուտիզմի գիտական բացատրությունը, ուսումնասիրման պատմությունն   ու   հատկանիշները:

Ուսանողները  նախապես  առանձնացրել  են  այն  բոլոր  հիմնահարցերը, որոնք  ուսումնասիրության  կարիք  ունեն, ներկայացել    թեմատիկ զեկուցումներով  և  ծավալել  ակտիվ  քննարկում: