Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2000 թ. հունվարի  21-ին  Մարտակերտի  շրջանի  Հաթերք  գյուղում:

2006թ. ընդունվել  է  գյուղի  միջնակարգ  դպրոցը, որը 2018թ. ավարտել  է գերազանց  գնահատականներով: Նույն  թվականին  ընդունվել  է  ԱրՊՀ  իրավագիտության  ֆակուլտետի  «Իրավագիտություն»  բաժինը:

2018 թ. նոյեմբերի  20-ից  ծառայության  է անցել  ԱՀ  ոստիկանության  Ստեփանակերտ  քաղաքի  վարչության  պարեկապահակետային  ծառայությունում:

2020թ. մարտի  18-ին  նշանակվել  է  ԱՀ  ոստիկանության  Ստեփանակերտ  քաղաքի  վարչության  ՊՊԾ  գումարտակի  2-րդ  վաշտի  1-ին  դասակի  3-րդ  ջոկի  հրամանատար:

Ուներ  ոստիկանության  սերժանտի  կոչում:

Արենը  հայրենասեր, ընկերասեր, բարի, հոգատար   և  ընտանիքին  նվիրված  զավակ  էր: Մեծ  նպատակներ  ուներ, երազում  էր  դառնալ  քննիչ  և  փայլել  իր  ընտրած  մասնագիտության  մեջ:

Զոհվել  է  2020 թ. հոկտեմբերի  16-ին: