Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ  բանասիրական  ֆակուլտետի  ուսանողական   գիտական  ընկերության  նախաձեռնությամբ  կազմակերպվեց առցանց հանդիպում արդի գրող Դավիթ Սամվելյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել  են գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Նոնա Դավթյանը, ամբիոնից  դասախոսներ, ուսանողներ ինչպես բանասիրական, այնպես էլ բնագիտական, պատմության  և  իրավագիտության ֆակուլտետներից:

Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Նոնա Դավթյանը կարևորեց ազգային գրականության դերը՝ նշելով, որ միայն ազգայինն է մեր փրկությունը։

«Հանդիպման  ընթացքում  կարևորվեց  ազգ-գրականություն միասնության հարցը, հատկապես մեր օրերում, երբ այն ունի կարևոր նշանակություն»,- նշել է  բանասիրական ֆակուլտետի ՈւԳԸ փոխնախագահ Սոնա Մուսայելյանը՝ հավելելով, որ կարևորում  է  նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը  և  առաջիկայում    առցանց  հանդիպումներ  են նախատեսվում նաև ժամանակակից այլ գրողների հետ։

Հարց-պատասխանների, քննարկումների միջոցով ուսանողները հեղինակին հղեցին տարաբնույթ հարցեր նրա ժողովածուներից, մասնավորապես՝ «Արտագաղթած կարոտ», «Հակաքաղաքական», «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» գրքերից, գրական հայացքներից  և  այլն։

Դավիթ Սամվելյանը ևս իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի և կայացած առցանց հանդիպման համար։

«Միշտ  ցանկանում  էին  հանդիպել  ԱրՊՀ  ուսանողության  հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեղարկվում էր։ Մոտ ապագայում պլանավորում եմ լինել  Արցախում  և  անմիջական  հանդիպում  ունենալ  ուսանողության հետ»,- նշել է Դ. Սամվելյանը: