Արցախի պետական համալսարան

Ապրիլի  22-ին  Արցախի  պետական  համալսարանում  կազմակերպվել  է   օլիմպիադա   մաթեմատիկա  առարկայից, որը   նախաձեռնել   էր  մաթեմատիկայի  ամբիոնի   վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ     Լ. Աբրահամյանը՝ ուսանողների  ակտիվ  մասնակցությամբ: Օլիմպիադայի առաջին  փուլին  մասնակցել  են  տասնյակ  աշակերտներ  և  ուսանողներ: Կազմակերպիչների խոսքով՝ հաջորդ  փուլը  նախատեսվում է  կազմակերպել   նոր  ուսումնական  տարում:

«Օլիմպիադան  կազմակերպվել  է  ֆրանսիացի  տաղանդավոր   մաթեմատիկոս  Էվարիստ  Գալուայի  210-ամյակի  կապակցությամբ, ով  ֆրանսիական   գիտության  պարծանքն  է, որի վաստակը շատերին  է  ոգեշնչել զբաղվել մաթեմատիկա  գիտությամբ»,- նշել  է  Լ. Աբրահամյանը՝ հավելելով, որ  նման  միջոցառումները  կարևորվում  են  նրանով, որ  բուհ-դպրոց  կապն  ավելի  է  ամրապնդվում,  և  աշակերտների  մոտ  առարկայի  հանդեպ  հետաքրքրությունը   զարգանում  է:

            Նախքան   օլիմպիադան  սկսելը՝  ուսանողները  մասնակիցներին  ներկայացրել  են  հանրահայտ  մաթեմատիկոսի   կյանքն  ու  գիտական   հաջողությունները:

            Օլիմպիադայի  արդյունքները  ամփոփելուց  հետո առաջնակարգ  տեղեր  զբաղեցրած   մասնակիցները  կարժանանան  պատվոգրերի: