Արցախի պետական համալսարան

Կյանքից հեռացել է հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, ԵՊՀ  փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի երկարամյա դասախոս, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ, Եվրոպական պրոֆեսիոնալ հոգեթերապևտների լիգայի տարածաշրջանային ներկայացուցիչ  Վլադիմիր Հակոբի Միքայելյանը:

Վլադիմիր Միքայելյանի անժամանակ մահը մեծ  կորուստ է նաև Արցախի պետական համալսարանի համար, որտեղ անվանի հոգեբանը հանդես է եկել դասախոսություններով, ցուցաբերել մասնագիտական աջակցություն համալսարանի  հոգեբանական կենտրոնին և  «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողների՝ Երևանում կազմակերպված փորձուսուցմանը:

ԱրՊՀ ռեկտորատի անդամները՝ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ,  խորը վշտով ցավակցում և իրենց զորակցությունն  են  հայտնում Վ. Միքայելյանի հարազատներին, մտերիմներին ու ճանաչողներին:

Վ. Միքայելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: