Արցախի պետական համալսարան
Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, люди сидят и в помещении)
Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևատրել է ապրիլի 16-ից 18-ը Աղվերանում կայացած «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով ազգային դատախաղ-մրցույթին մասնակցած և առաջին տեղ գրաված ԱրՊՀ թիմի անդամներին՝
Возможно, это изображение (2 человека и люди стоят)  Возможно, это изображение (2 человека и люди стоят)
«Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Արման Ասրյանին, Անժելիկա Հովսեփյանին և Գոհար Միրզաջանյանին՝ խրախուսելով նրանց պատվոգրերով և դրամական պարգևով: Դատախաղը կազմակերպվել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, որին մասնակցել են թիմեր ՀՀ վեց բուհերից և Արցախի պետական համալսարանից:
Արցախի պետական համալսարանի ուսանող Արման Ասրյանը մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն հռետոր» անվանակարգում։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ: