Արցախի պետական համալսարան

Ապրիլի   27-ին  Արցախի  պետական  համալսարանում  ամփոփվել  են    մաթեմատիկա    առարկայից կազմակերպված   օլիմպիադայի   արդյունքները: Օլիմպիադայում  հաղթող ճանաչված  և  մասնակից բոլոր աշակերտներն  ու  ուսանողները  արժանացել  են  գովասանագրերի:

Բնագիտական  ֆակուլտետի  դեկան, ք.գ.թ., պրոֆեսորի  պաշտոնակատար  Վ. Միրզոյանը  ողջունել  է  օլիմպիադայի  մասնակիցներին  և  ուսուցիչներին՝  նշելով, որ, ըստ  ամփոփված   արդյունքների,  մասնակիցների  մեջ  կան  փայլուն  գիտելիքներ   ունեցող   ուսանողներ  և  աշակերտներ:

            «Օլիմպիադայի   հիմնական  նպատակն  էր   ընտրել   մասնակիցների, ովքեր  հետագայում  պետք  է  նաև  մայր  բուհում  շարունակեն  ուսումը, խորացնեն իրենց գիտելիքներն այդ  մասնագիտությամբ  և    համալրեն  մեր  շարքերը»,- իր  խոսքում  նշել  է  Վ.Միրզոյանը՝  շնորհակալություն  հայտնելով  նաև    մասնակից   դպրոցների   ուսուցչական   կոլեկտիվներին՝  օլիմպիադային տրամաբանող   և   խելացի  աշակերտներ  ընդգրկելու  համար:

            Ուսումնական  աշխատանքների  գծով  պրոռեկտոր, ֆ.մ.գ.թ., դոցենտ  Գ. Սահակյանը  իր  հերթին   շնորհավորել  է  բոլորին և  հաղթող  մասնակիցներին   պարգևատրել   նաև  գրքերով:

            «Արցախի  պետական  համալսարանը բուհ-դպրոց  համագործակցության  շրջանակներում  մշտապես  հանդես  է  եկել  նման  նախաձեռնություններով՝ նպատակ հետապնդելով  զարգացնելու  աշակերտների  հետաքրքրությունը   ֆիզմաթ  գիտությունների  հանդեպ»,- նշել  է  Գ.Սահակյանը:

Օլիմպիադայի այն մասնակիցները, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել առաջադրված խնդիրների լուծումները, անձնական նամակով կարող են գրել մեր ֆեյսբուքյան էջին՝ տրամադրելով իրենց էլեկտրոնային հասցեները: