Արցախի պետական համալսարան

Ապրիլի 28-ին  ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» մասնագիտությամբ սովորող մի խումբ ուսանողներ «Լրատվական գործակալություններ» դասընթացի շրջանակում, լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանի նախաձեռնությամբ, այցելել են «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն, հանդիպել խմբագիր Նորեկ Գասպարյանի հետ, ծանոթացել խմբագրության աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են լրագրությանը վերաբերող արդիական հնչեղություն ունեցող հարցեր:

Հանդիպման նպատակներից էր նաև բուհ-գործատու հարաբերությունների շրջանակում ապագա լրագրողներին ինտեգրել հանրապետությունում գործող խմբագրությունների աշխատանքներին: «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագիրը պատրաստակամություն է հայտնել «Լրագրություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների հոդվածները տպագրել թերթում՝ նախապատրաստելով նրանց մասնագիտական գործունեության:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանաի ձևաչափով: Վերջում Ն. Գասպարյանն իր հեղինակային գրքերից նվիրել է ուսանողներին:

Ուսանողները նաև շրջայց են կատարել խմբագրության բաժիններում, ծանոթացել  աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ու հետաքրքիր հանդիպման համար՝  ուսանողները ցանկություն են հայտնել խմբագրության հետ համագործակցությունը հետագայում խորացնելու և մասնագիտական գործունեություն ծավալելու: