Արցախի պետական համալսարան

Տնտեսագիտական    ֆակուլտետում   կազմակերպվել  է   օլիմպիադա, որին մասնակցել  են  «Կառավարում»  և  «Ֆինանսներ»  մասնագիտությունների  տարբեր  կուրսերից  հավաքական  թիմեր: Օլիմպիադան  կազմակերպվել  է  ֆակուլտետի  ամբիոնների, ՈՒԳԸ  նախաձեռնությամբ  և  ներառում  էր  տնտեսագիտական  գիտելիքներ  պահանջող  հարցեր:

«Օլիմպիադայի  կազմակերպման  նպատակն  էր   ուսանողների  մոտ  տեսական  գիտելիքները  կիրառելի  դարձնելը, դրանք  ամրապնդելն  ու  զարգացնելը»,- նշել  է  ֆակուլտետի  ՈՒԳԸ  նախագահ  Դ. Դանիելյանը՝  հավելելով, որ  օլիմպիադայի  ձևաչափն  այս  անգամ  տարբերվում  է, քանի  որ  նախատեսվում  է  նաև  կազմակերպել  տնտեսագիտական  «Այլ  կերպ»  խաղը:

Միջոցառման  ավարտին, ամփոփելով  օլիմպիադայի  արդյունքները, ֆակուլտետի  դեկան  Ռ.Մանգասարյանը   շնորհակալություն  է  հայտնել  բոլոր  ուսանողներին  օլիմպիադային  մասնակցելու  և   ակտիվություն  ցուցաբերելու  համար:

 Օլիմպիադայում  մրցանակային  տեղեր  զբաղեցրած  թիմերն  արժանացել են պատվոգրերի: