Արցախի պետական համալսարան

Մայիսի 6-ին Արցախի պետական համալսարանի  կենսաբանության և քիմիայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  օլիմպիադա «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներից, որին մասնակցել է հանրապետության 15 դպրոցների 9-12-րդ դասարանների 40 աշակերտ:

Ամփոփելով  օլիմպիադայի  արդյունքները՝ «Քիմիա»  առարկայից  առաջին տեղ  են գրավել Սարուշենի  միջնակարգ դպրոցի աշակերտ  Բենիամին Հայրապետյանը և Ստեփանակերտի  ֆիզմաթ դպրոցի աշակերտուհի  Աստղիկ Հակոբյանը, 2-րդ տեղ՝ Սոսի  միջնակարգ դպրոցի աշակերտուհի  Նարե Դադասյանը և Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի աշակերտուհի Վարդուհի Առուշանյանը, 3-րդ տեղ՝ Աշանի  միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի  Մովսիսյանը և Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի աշակերտուհի Ստելլա  Գրիգորյանը:

«Կենսաբանություն» առարկայից մրցանակային առաջին տեղ են զբաղեցրել  Հաթերքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մելինե Իսկանդարյանը և Մարտունու Ն. Ստեփանյանի անվան հ.1 մ/հ դպրոցի աշակերտ Գևորգ Ավանեսյանը, 2-րդ տեղ՝ Սոսի  միջնակարգ  դպրոցի աշակերտուհի  Նարե  Դադասյանը  և   Ճարտարի միջնակարգ  դպրոցի աշակերտուհի Լիլիա Օհանյանը, 3-րդ տեղ՝ Ստեփանակերտի Ե. Չարենցի  անվան 7-րդ դպրոցի աշակերտուհի Աննա Պետրոսյանը  և  Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան 11-րդ ավագ դպրոցի աշակերտուհի  Էլինա  Ղուկասյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով և գրքերով:

Բնագիտական ֆակուլտետի դեկան Վ.Միրզոյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորել է օլիմպիադայի նշանակությունը՝ նշելով.

«ԱրՊՀ զարգացման ռազմավարական ծրագրում առանցքային տեղ է  գրավում բուհ-դպրոց կապը: Այս օլիմպիադան կարևոր  է  բուհ-դպրոց  կապի ամրապնդման և ապագա  դիմորդների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ սեր ու  հետաքրքրություն առաջացնելու տեսանկյունից»: