Արցախի պետական համալսարան

Մայիսի 8-ին Արցախի բոլոր եկեղեցիներում կատարվել է ոգեկոչման կարգ /հոգեհանգիստ/՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների:

 

 

Ոգեկոչման կարգից հետո Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարից մեկնարկել է  խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ խաչի և ՊԲ հովանավոր Սբ․ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր: ԱրՊՀ դասախոսներն ու ուսանողները, ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել են խաչերթին և ծաղիկներ խոնարհել հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով մեր անմահացած քաջորդիների հիշատակին։