Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ  Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցում կազմակերպվել է օլիմպիադա «Անգլերեն լեզու» առարկայից:

Օլիմպիադայի արդյունքներով մրցանակային 1-ին տեղը զբաղեցրել է  IX «ե» դասարանի աշակերտ Սլավա Սեյրանյանը, 2-րդ տեղը՝ նույն  դասարանի աշակերտ Մերի Խաչատրյանը, 3-րդ տեղը՝ նույն դասարանի աշակերտ Արտուր Մելքումյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներն ԱրՊՀ-ի կողմից  պարգևատրվել են պատվոգրերով ու գրքերով:

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանի խոսքով՝ դպրոցներում   կազմակերպվող օլիմպիադան ապագա  դիմորդների   նախաբուհական   աջակցման համակարգի  ստեղծման նպատակի  իրականացմանը  միտված քայլ  է:

  

«Օլիմպիադան մի կողմից՝ կնպաստի աշակերտների շրջանում ԱրՊՀ մասնագիտությունների հանրայնացմանը,  մասնագիտությունների գրավչության    ամրապնդմանը, ԱրՊՀ դրական վարկանիշի ձևավորման խթանմանը, մյուս  կողմից՝  ներգրավում ենք ապագա  ուսումնառողներին  համալսարանական միջավայրում, որն էլ կապահովի  մասնագիտորեն  կողմնորոշված դիմորդներ  ունենալուն»,-ասել է Լ. Մարգարյանը:

Հանրակրթական  դպրոցների աշակերտների շրջանում օլիմպիադաներ են կազմակերպվել նաև ԱրՊՀ բնագիտական, մանկավարժության և սպորտի, տնտեսագիտության ֆակուլտետների կողմից: Առաջիկայում աշակերտների ներգրավմամբ օլիմպիադա կկազմակերպվի նաև պատմության և իրավագիտության ֆակուլտետի կողմից՝ «Հայոց պատմություն» առարկայից: