Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ ուսանողները մասնակցել են Գորիսի պետական համալսարանի կողմից մայիսի 11-ից 12-ը կազմակերպված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովին։

ԱրՊՀ-ից գիտաժողովին մասնակցել են
Ասպրամ Ավանեսյանը («Լրագրություն», 2-րդ կուրս),Սոնա Մուսայելյանը, («Հայ գրականության պատմություն», մագիստրատուրա առաջին կուրս),
Քրիստինե Կարապետյանը («Ֆինանսներ ըստ ոլորտի», 2-րդ կուրս),
Տաթևիկ Ղահրամանյանը («Հայոց լեզու և գրականություն», 2-րդ կուրս),
Աշխեն Ասրիյանը («Պատմություն» 3-րդ կուրս),
Մարիամ Մինասյանը («Աշխարհագրություն», 3-րդ կուրս),
Նինա Քարամյանը («Հոգեբանություն», մագիստրատուրա առաջին կուրս),
Գոհար Սարգսյանը ( «Հայոց լեզու և գրականություն», առաջին կուրս)։ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ սովորող մի խումբ ուսանողներ էլ՝ Իննա Բաղրյանը (ՏՏ-4 կուրս), Հենրիխ Հարությունյանը (ՏՏ-3 կուրս), Մարատ Մարտիրոսյանը (ՏՏ-3 կուրս), Լիլիա Պետրոսյանը (ՏՏ-2 կուրս), Աննա Հարությունյանը, Ալյոնա Հայրապետյանը (ՏՏ-2 կուրս), Արգինե Սարգսյանը, Մարատ Փաշայանը (ՏՏ-3 կուրս), Ռուդոլֆ Բաբայանը (ՏՏ-3 կուրս), Վարդուհի Մնացականյանը (ՏՏ-3 կուրս), Շահինե Մարտրիոսյանը, Լենա Ամիրխանյանը (ԻԿՄ-2 կուրս), գիտաժողովին մասնակցել են առցանց եղանակով։
Մասնակից ուսանողների հավաստմամբ՝ գիտաժողովի մասնախմբերում աշխատանքներն անցել են արդյունավետ, ձեռք են բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, ամրապնդվել է միջբուհական ուսանողական գործակցությունը։
«Մեծ ոգևորությամբ ենք վերադարձել Գորիսի պետական համալսարանից` տպավորված գիտաժողովի ընձեռած հնարավորություններից։ Ուսանողական գիտաժողովները ողջունելի են` գիտելիքահեն նպատակաուղղվածությամբ, փորձի փոխանակմամբ և նոր, մնայուն ծանոթությունների ստեղծմամբ»,- իր տպավորություններն է կիսել գիտաժողովի մասնակից Տաթևիկ Ղահրամանյանը։
Գիտաժողովի մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։