Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ ղեկավարության, ՈւՀՏԱԿ բաժնի և ՈւԽ նախաձեռնությամբ ՊԲ «Ասպարեզ» հրաձգարանում համալսարանի հինգ ֆակուլտետների միջև կազմակերպվել է հրաձգության մրցույթ։ Մրցույթի կազմակերպման նպատակն էր նպաստել ուսանողների շրջանում զենքի ճիշտ օգտագործման, արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը։

Ինչպես տեղեկացնում է ԱրՊՀ ՈւՀՏԱԿ բաժինը, մրցույթն անց էր կացվել անհատական և թիմային մրցաշարերով։ Թիմային մրցաշարում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետը։ Անհատական մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել են ուսանողներ Նարեկ Վարդանյանը (Մաթեմատիկա, 2-րդ կուրս), Արմեն Սարգսյանը (Կառավարում, 1-ին կուրս), Գագիկ Խաչատրյանը (Կառավարում, 2-րդ կուրս):
Անց է կացվել նաև սիրողական մակարդակի հրաձգություն, որին մասնակցել էր շուրջ 65 ուսանող։