Արցախի պետական համալսարան

Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն և կառավարում» ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Ասրյանի նախաձեռնությամբ մակրոէկոնոմիկա դասընթացի շրջանակում կազմակերպվել է «Հետպատերազմյան սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները ԱՀ-ում» խորագրով միջոցառում, որին մասնակցել են «Կառավարում» 2-րդ, 3-րդ, «Ֆինանսներ» 3-րդ կուրսերում սովորող ուսանողներ, հանդես եկել թեմատիկ զեկուցումներով, ծավալել քննարկում։

Շուշանիկ Ասրյանի խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն էր վեր հանել ներկա պայմաններում հետպատերազմյան սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները։ Ուսանողների կողմից ներկայացվեցին արդի պայմաններում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, քննարկումների արդյունքում ուրվագծվեցին նաև տնտեսության կարևոր ոլորտների՝ արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառում տնտեսական քաղաքականության թիրախները։
«Կառավարում» 2-րդ կուրսի մագիստրանտ Մանե Սարգսյանի խոսքով՝ նման դասընթացներին ներգրավվածությունն ապահովում է կրթութան շարունակական բարելավումը և նպաստում ինքնուրույն հետազոտական աշխատանք իրականացնելու կարողությունների զարգացմանը։