Արցախի պետական համալսարան

Մայիսի 24-ին ՀՀ ՈԱԱԿ-ի կողմից անց է կացվել առցանց քննարկում բուհերի ՈԱԿ-ների հետ: ԱրՊՀ ՈԱԿ-ը ևս մասնակցել է առցանց քննարկմանը: ԱրՊՀ ՈԱԿ վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Սաղյանի խոսքով՝ հանդիպման հիմնական նպատակը բուհերի ծրագրային հավատարմագրման գործընթացում  նախատեսվող փոփոխությունների մասին տեղեկացնելն էր բուհերին:

Ըստ այդ փոփոխությունների՝ նախատեսվում է բուհերին տալ  ինքնավարություն ծրագրային հավատարմագրման գործընթացում՝ տվյալ բուհի ՈԱԿ-ի լիազորությունների ընդլայնմամբ,  ծրագրային հավատարմագրման վերջնաժամկետի հավանական տարեթիվը սահմանել 2025 թվականը:

Նախատեսվող փոփոխություններից մեկն էլ այն է, որ ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանի ուղղորդմամբ՝ կարևորվելու են ծրագրային վերջնարդյունքները ստուգող, ձևավորող  հանձնարարականների վերլուծությունները, որոնք վեր կհանեն տվյալ ՄԿԾ-ի տեսական կամ գործնական ուղղվածությունը, հետազոտական հնարավորությունները, արդիական լինելը: