Արցախի պետական համալսարան

Հունիսի 8-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է հերթական առցանց դասախոսությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգեբանների հետ, որին մասնակցել են դասախոսներ, հոգեբանական կենտրոնի աշխատակիցներ, «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողներ, մագիստրանտներ:

Դասախոսությունները վարել են հոգեբաններ Ելենա Բարտենևան, Ելենա Սարդարյանը, Ռութ Քյուրփեյանը: Նրանք հանդես են եկել  «Սպառման սինդրոմ», «Ինքնաօգնություն», «Սուպերվիզիան և անհատական թերապիան որպես հոգեբանի պրակտիկ գործունեության անհրաժեշտ պայման» թեմաներով: Հաջորդ դասախոսությունը տեղի կունենա հունիսի 15-ին ժամը 18.30-ին: Նրանք կներկայացնեն «Դեպրեսիա», «Կորստի և վշտի հաղթահարում» թեմաները: Դասախոսություններին մասնակցելու համար դիմել ԱրՊՀ հոգեբանական կենտրոնին: