Արցախի պետական համալսարան

Հունիսի 10-ին Շուշիի Կերպարվեստի թանգարանի և ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է դասախոսություն-քննարկում` «Արվեստի ստեղծագործությունների ստեղծման և ընկալման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով:

«Շուշի քաղաքի թանգարանների» ՊՈԱԿ տնօրեն Լուսինե Գասպարյանը նշել է, որ արվեստի ստեղծագործությունների ընկալման պրոցեսը շատ բարդ է ու հակասական։ Միջոցառումը յուրօրինակ փորձ է անդրադառնալ ստեղծագործական հոգեբանությանը, արվեստագետի ասելիքի հոգեբանական կողմին և վերլուծությանը։ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Արմինե Ավանեսյանը, անդրադառնալով   հոգեբանության և արվեստի կապին, նշել է.  «Հոգեբանությունն այն գիտությունն է, որը ներ է թափանցել մարդու գործունեության, ինքնաարտահայտման  բոլոր ոլորտները, օգնում է դիտել անտեսանելին, ճանաչել շրջապատն ու սեփական անձը: Արվեստը   ևս իմացության ու ճանաչողության բացառիկ հնարավորություն է ինչպես այն ստեղծողների, այնպես էլ ընկալողների համար»: 

«Հոգեբանոթյուն» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտներն իրենց ելույթներում անդրադարձել են գեղարվեստական ընկալման հոգեբանական խնդիրներին, արվեստագետի ստեղծագործական գործընթացի օրինաչափություններին, արվեստի ներգործության և դաստիարակչական ֆունկցիաներին և այլ հարցերի: Վ. Յարամիշյանը կարևորել է նմանատիպ միջոցառումները, որոնք  յուրօրինակ շփման հարթակ են ստեղծում արվեստագետի և հոգեբանի միջև:

 Միջոցառմանը մասնակցում էին դասախոսներ, բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներ, աշխատակիցներ, արվեստագետներ։