ՀՀ ժամանած պատվիրակության այցը ԱրՊՀ |
21.01 2013 |
2013թ. հունվարի 18 - ին ԱրՊՀ այցելեց ԼՂՀ ժամանած ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ֆինանսների տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Թամազյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը և Վիգեն Շահնազարյանը` ՀՀ կենտրոնական բանկի մեթոդաբանության վարչության փորձագետ: ՀՀ ժամանած պատվիրակության հանդիպումը համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ տեղի ունեցավ ԱրՊՀ - ի մեծ դահլիճում: |