Հանդիպում Արցախի հոգևոր թեմի առաջնաորդ Պարգև Սրբազանի հետ

23.01

2013

Հունվարի 22-ին տեղի ունեցավ հանդիպում մի շարք ուսանողական և երիտասարդկան կառույցների ներկայացուցիչների և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ:

Հանդիպմանը ներկա էին Արցախի թեմին կից հոգևոր խորհրդի համակարգող Սամվել սարկավագ Մկրտչյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գ.Գրիգորյանը, ԱրՊՀ ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, ՈՒՎ նախագահ Գ.Ազրյանը: Ներկաները ջերմորեն հյուրընկալվեցին Առաջնորդ Հոր կողմից: Քննարկվեցին տարբեր թեմաներ, որտեղ երիտասարդները ակտիվ էին իրենց հարցերով, քննադատումներով և վերլուծություններով:
Նպատակը` երիտասարդների մեջ սերմանել միասնականություն, քանի որ երկրի կայուն ապագան երիտասարդների միասնականության մեջ է: