Արցախի պետական համալսարան

ԵՊՀ պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին երկօրյա այցով գտնվում էր Արցախում: Այցի ընթացքում պատվիրակությունը՝ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, հանդիպեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, կրթության որակի շարունակական բարելավմանը վերաբերող հարցեր:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Արցախի պետական համալսարան այցելելու և Արցախի մայր բուհն իրենց ուշադրության առանցքում պահելու համար:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը փաստեց, որ ԵՊՀ-ն պատրաստ է աջակցել ու տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Արցախին։