Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 16-ից 20-ը  Արցախի պետական համալսարանի ՈՒՀՏԱԿ  բաժնի և ՈՒԽ համատեղ ջանքերով կազմակերպվել է միջֆակուլտետային ֆուտբոլի մրցույթ: Մրցույթին մասնակցել են համալսարանի չորս ֆակուլտետներից հավաքական թիմեր: Ընդհանուր արդյունքներով թիմային մրցապայքարում առաջին մրցանակային տեղ է զբաղեցրել մանկավարժության և սպորտի ֆակուլտետի թիմը՝ արժանանալով «ԱրՊՀ  գավաթ»  մրցանակի: Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների թիմերը:

«Բացի գիտակրթական, մշակութային միջոցառումներից, մենք կարևորում ենք նաև մարզական ուղղությունը: Պատերազմից հետո նման միջոցառումների կազմակերպման առանցքային նպատակն է մեր տղա  ուսանողների ներգրավվածության, ինչպես նաև  թիմային աշխատանքի և առողջ ապրելակերպի ապահովումը»,- նշել է ՈՒՀՏԱ և Կ բաժնի պետ Վ. Գալոյանը: