Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը։

Հաշվի առնելով համավարակի տարածման  վտանգը և ԱՀ կառավարության համապատասխան որոշումը՝ ռեկտորատը որոշում է կայացրել.

  • հոկտեմբերի 25-ից 29-ը ուսանողությանը ազատել դասապարապմունքներից.
  • շարունակել ավանդական եղանակով կազմակերպել  առաջին փուլի ընթացիկ ստուգումները՝ փոքր խմբերով և խստիվ պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող կանոնները.
  • առանց դիմակի արգելել մարդկանց մուտքը համալսարան.
  • նշյալ ժամանակահատվածում աշխատանքի ներկայանան ռեկտորը, պրոռեկտորները, ստորաբաժանումների ղեկավարներն ու որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ՝ համալսարանում անհրաժեշտ աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Հոկտեմբերի 29-ին կրկին կհրավիրվի ռեկտորատի նիստ և կկայացվի իրավիճակից բխող որոշում:

Հավելենք, որ ելնելով իրավիճակից՝ ուսումնական գործընթացն առայսօր կազմակերպվում էր հիբրիդային եղանակով՝ համադրելով հեռավար և ավանդական ուսուցումը։