Հանդիպում ԱրՊՀ-ում ամերիկյան Ջոն Հոպկինսի անվ. համալսարանի դասախոսների և ուսանողների հետ

25.01

2013

DSC00248
Հունվարի 24-ին կայացավ հանդիպում ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և ճանաչողական այցով ԱՄՆ-ից Արցախ ժամանած Ջոն Հոպկինսի անվ. համալսարանի դասախոսների և ուսանողների հետ:

Նախքան ԼՂՀ ժամանելը հյուրերը հյուրընկալվել էին նաև հարևան Ադրբեջանում, այնուհետև ՀՀ-ում` հանդիպումներ ունեցել քաղաքական տարբեր շրջանակների, հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությանը, ընթացիկ փուլին, հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև այդ գործընթացներում քաղաքացիական (ուսանողության) ակտիվության ընդգրկվածության դերակատարությանը: Քննարկվող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

DSC00246                  DSC00242