Արցախի պետական համալսարան
«Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում բացվել է տարածաշրջանային լեզուների ուսուցման կենտրոն։
Կարօ Կարապետեանի անվան կենտրոնը, որը զինված է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, այսօր պաշտոնապես իր դռներն է բացել սովորողների համար։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կարօ Կարապետեանի տիկնոջ՝ Վարդուկ Կարապետեանի և զավակների(տէր և տիկին Մեղրի և Պէտի Աուտիշ, զաւակը՝ Վանի, Աբօ Կարապետեան, Ուռի Կարապետեան) ու Genesis Armenia-ի ջանքերով։
Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար սովորելու են տարածաշրջանի լեզուներ։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերը ճանաչող սերունդ։
Genesis Armenia-ի քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները հաղթահարելու նպատակներն են։ Կենտրոնն այս քաղաքականության շրջանակում պատրաստելու է մասնագետների, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել տեղեկատվական, քարոզչական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Genesis Armenia հիմնադրամին ու հիմնադիր- տնօրեն Աբրահամ Գասպարյանին՝ համագործակցության եւ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար։