Արցախի պետական համալսարան

2013թ. հունվարի 15-ին ԱրՊՀ-ի մեծ դահլիճում գիտխորհրդի նիստ էր:

Օրակարգում քննարկվեցին`   

1.   Գիտխորհրդի կազմում փոփոխություններ կատարելու մասին (ռեկտոր Ս.Վ.Դադայան)
2.   ԱրՊՀ ռեկտորի 2011-12 ուսումնական տարվա հաշվետվության մասին
(ռեկտոր Ս.Վ.Դադայան)
3.   2012թ. ֆինանսական տարվա հաշվետվության մասին (գլխ.հաշվապահ Գ.Սարգսյան)
4.   2013թ. նախահաշվի նախագծի մասին (գլխ.հաշվապահ Գ.Գ.Սարգսյան)
5.   Գիտական խորհրդին կից գործող մշտական հանձնաժողովների կազմում փոփոխություն կատարելու մասին (գիտքարտուղար Գ.Գ.Մարգարյան)
6.  Արցախի պետական համալսարանի խորհրդի կազմում փոփոխություն կատարելու մասին (ռեկտոր Ս.Վ.Դադայան)
7.   Այլ հարցեր
Ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ կրթության և գիտության նախարար պարոն Ս.Ա.Ասրյանը: Նա նշեց, որ առաջին կուրսեցիների վերաբերող թեստային հարցման ընթացիկ փուլի տեղաշարժ կա որական բարելավման առումով: Այն կարծրատիպը, որ առանց գիտելիքի գնահատականներ կարող են ստանալ, աստիճանաբար դուրս կմղվի: Նա առաջարկեց հատուկ ուշադրությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել հատկապես հեռակա ուսուցման գործընթացին: Ուսանողի մոտ չպետք է ձևավորվի այն կարծիքը որ չպատասխանելով կամ բացակայություններով կարելի է դրական գնահատականներ ստանալ:
Նա կարևորեց նաև, որ մտահոգիչ է մագիստրատուրայում սովորող ուսանողների հաճախության հարցը, ինչը թեև պայմանավորված է նրանց աշխատանքով այնուամենայնիվ չի արդարացվում և աշխատող ուսանողները կարող են սովորել հեռակա ուսուցմամբ:
Միաժամանակ նշեց, որ ասպիրանտուրա ընդունվել ցանկացողներն այսուհետ հանձնելու են անգլերեն առարկայով Toefl, որն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է ՀՀ կրթական համակարգում: ԱրՊՀ ասպիրանտները Toefl կհանձնեն Հայաստանի հանրապետությունում:
ԱրՊՀ ռեկտոր Դադայանը նշեց, որ արդի ժամանակաշրջանում մեզ պետք են  լիարժեք գիտելիքներով մասնագետներ միաժամանակ անգլերենի իմացությամբ, իսկ առաջիկայում գուցե կմշակվի և կմտցվի ծրագիր ու ՀՀ ԲՈՀ-ից թույլտվություն ստանալու դեպքում մեր դասախոսներին իրավունք կվերապահվի դիմորդներին թոյֆուլին պատրաստելու համար:
Գիտխորհրդի նիստի վերջում ռեկտոր պարոն Դադայանը հանդիսավոր կերպով Անուշ Էդուարդի Հայրապետյանին  փոխանցեց դոցենտի տարակարգը հաստատող ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհված վկայականը: