Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլը: Յուրաքանչյուր տարի, ըստ կանոնակարգի, մրցույթը անց է կացվում երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ հիմք ընդունելով ներկայացված  թեկնածուների  ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական  ակտիվությունը։

2020-2021 ուստարվա «Լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլի թեկնածուներն էին տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե  Կարապետյանը, բանասիրական ֆակուլտետի «Թարգմանչական գործ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Աբրահամյանը, պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Կարեն  Մարտիրոսյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլլա Արզումանյանը և բնագիտական ֆակուլտետի  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»  կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Արգինե Սարգսյանը:

Թեկնածուները մրցույթի հանձնաժողովին են ներկայացրել իրենց  ուսումնագիտական ձեռքբերումները տարբեր ուղղություններում, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:

Հիմք ընդունելով ներկայացված  թեկնածուների  ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական  ակտիվությունը՝ հաղթող է ճանաչվել Սոֆի Աբրահամյանը։ Ներբուհական փուլի հաղթող  ուսանողը հաջորդիվ պետք է մասնակցի հանրապետական փուլին։ Մրցույթին ներկայացված մյուս ուսանողները տարբեր անվանակարգերում կխրախուսվեն ԱրՊՀ ռեկտորի կողմից:

Մրցույթի հանձնաժողովի նախագահ, ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, շնորհավորելով ուսանողներին, մաղթել է նրանց հաջողություններ՝ հորդորելով երբեք չբավարարվել ունեցած գիտելիքներով ու ձեռքբեումներով և շարունակել աշխատել՝ ի նպաստ նոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման: