Արցախի պետական համալսարան

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 6-ից ԱրՊՀ բակալավրիատի առկա համակարգում ուսուցումը կվերսկսվի ավանդական եղանակով, իսկ մագիստրատուրայում՝ համադրելով առկա և հեռավար եղանակը:

Հորդորում ենք հետևել համավարակի տարածումը կանխարգելող սահմանված բոլոր կանոններին` համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության 2021 թվականի նոյեմբերի «24»-ի N 271-Ն հրամանի հավելված 17-ի: