Արցախի պետական համալսարան

ԱՀ Սահմանադրության օրվա նախօրեին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի  իրավունքի ամբիոնը, ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ  Ռիտա Առուստամյանի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի հ. 3 հիմնական դպրոցում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Սահմանադրության օրվան: Միջոցառումը, որն արդեն ավանդույթ է դարձել իրավունքի ամբիոնի համար, այս անգամ անց է կացվել «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ, ովքեր թեմային վերաբերող զեկույցներով հանդես են եկել դպրոցի աշակերտների համար:

«Միջոցառման նպատակն էր արժևորել Սահմանադրությունը, ցույց տալ աշակերտներին դրա կարևորությունը, մեկնաբանել հիմնական դրույթները և խթանել դպրոցականների իրավագիտակցության բարձրացումը»,- ասել է իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթևիկ Գևորգյանը:

Աշակերտների հետ ունեցած հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրել են օրենքի անհրաժեշտությունն ու  կարևորությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պետական իշխանության երեք թևերը և դրան առնչվող այլ հարցեր: