Արցախի պետական համալսարան

DSC00011DSC00022

Որպես Արցախյան շարժման նվիրյալ մտավորական, Լևոն Ասմարյանի անձնական գրադարանը նվիրաբերվել է Արցախի Պետական Համալսարանին:
Միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 10-ին:

Համալսարանի գրադարանը համալրվեց ավելի քան 2 հազար միավորից ավելի գրքերով (հիմնականում բանասիրական գիտությունների ուղղվածությամբ):
Հայ անվանի գրականագետ Լևոն Ասմարյանը ծնվել է 1922թ. հոկտեմբերի 3-ին, Արմավիրի շրջանի Արմավիր գյուղում:
Հետագա տարիներին Լևոն Ասմարյանը զբաղվել է գիտական և մանկավարժական գործունեությամբ, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել մի շարք գրական ամսագրերում և ԲՈՒՀ-երում: 1959թ.-ից մինչև կյանքի վերջը աշխատել է ՀՍՍՀԳԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում:
Լ.Ասմարյանը հեղինակ է հայ նոր և նորագույն գրականությանը նվիրված բազմաթիվ գիտական աշխատությունների և ավելի քան 20 գրքերի և մենագրությունների, ինչպես նաև <<Ակնարկներ հայ գրականության պատմության>> /1980թ./ և <<Հայ նոր գրականության պատմություն>> բազմահատորյակի համահեղինակներից:
1980թ. Լ.Ասմարյանին շնորհվել է ՀՍՍՀ Պետական մրցանակ, իսկ 1984թ.` գիտությունների դոկտորի աստիճան:

DSC00025