Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 15-ին տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանի նախաձեռնությամբ Ֆինանսներ 3-րդ կուրսի ուսանողները «Միկրոտնտեսագիտություն» դասընթացի շրջանակներում խմբային հետազոտական աշխատանքներ են ներկայացրել կազմակերպությունների ֆինանսական տվյալների վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Ներկայացվել են ընտրված կազմակերպությունների («Ֆիդես» հիպոթեքային ընկերություն, «Արցախի ներդրումային հիմնադրամ», «Արցախբանկ» ՓԲԸ ) ֆինանսական տվյալները։
«Հուսով ենք՝ այսպիսի ճանաչողական միջոցառումներ պարբերաբար կկազմակերպվեն, քանի որ դրանք մի կողմից տեղեկության ստացման աղբյուր են, մյուս կողմից նպաստում են թիմում՝ որպես ամբողջության մաս գործելու ունակությունների զարգացմանը»֊նշել է Քրիստինե Կարապետյանը, ով հանդես էր եկել «Ֆիդես» հիպոթեքային ընկերության մասին ելույթով։