Արցախի պետական համալսարան

DSC00051                                  DSC00090

Փետրվարի 13-ը պատմական օր է ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայության համար: 1988թ. այդ օրը Ստեփանակերտի  մանկավարժական  ինստիտուտի ուսանողությունը (ներկայիս  Արցախի պետական համալսարանի) դուրս եկավ հրապարակային ցույցի` բարձրաձայն արտահայտելու Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին վերամիավորվելու իր անկոտրում մտադրության մասին:

Հենց այդ օրն էլ ազդարարեց Արցախյան շարժման սկիզբը:
2013թ. փետրվարի 13-ին մայր բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը,  ուսանողությունը հավաքվել են, բայց այս անգամ տոնելու: Մինչ տոնական արարողությունը սկսելը բուհի ղեկավար կազմը և պետական այրեր հարգանքի տուրք մատուցեցին այն ուսանողների հիշատակին, որոնք իրենց կյանքն են նվիրել հանուն մեր ազատության:
Համայն հայության ազգային զարթոնքի` Ղարաբաղյան շարժման, առաջին հրապարակային երթի 25-ամյակի հիշատակը նշվեց հուշաքարի հանդիսավոր բացմամբ: Մայր բուհի դասախոսների ելույթներն կոչ էին ուղղված երիտասարդներին` լինել կրողը իրենց նախնիների:
Այնուհետև համալսարանականների երթը և նրանց միացած մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները շարժվեցին  դեպի Վերածննդի հրապարակ:                                                                                  

DSC00057